Armenia (official channel) (ARM)
Armenia Social media: Bilateral cooperation and partnership
2026-11-29 · data through unknown
EN · statement #52541 ·
- Who
- Armenia (official channel) · Armenia
- Topic
- Bilateral cooperation and partnership
- Event
- No event linked
No claim toward a country was found in this statement.
Positions are machine-coded from the highlighted sentence. How claims are read and which are shown
Նոյեմբերի 29 Երևան 🇦🇲 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Ռեստարտ» քաղաքական-երիտասարդական հիմնադրամի կազմակերպած՝ երիտասարդների հետ «MaskOFF» պանելային քննարկմանը։ Քննարկումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով։ Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և անդրադարձել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ իրականացվող քայլերին։ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է …Full original text (EN, 775 Characters) ▾
Նոյեմբերի 29 Երևան 🇦🇲 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Ռեստարտ» քաղաքական-երիտասարդական հիմնադրամի կազմակերպած՝ երիտասարդների հետ «MaskOFF» պանելային քննարկմանը։ Քննարկումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով։ Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և անդրադարձել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ իրականացվող քայլերին։ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է հաստատված խաղաղության պայմաններում երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորվող փոխգործակցության դրական դինամիկան: Ամբողջությամբ